Հովհաննես Աբգարյանը՝ սամբոյի միջազգային մրցաշարի հաղթող

17 Սեպտեմբերի 2024, 15:45

Սպորտ

Կրասնոդարում ավարտվել են սամբոյի միջազգային մրցումները՝ «Գրան Պրի» շարքի առաջին փուլը, որին մասնակցում էր շուրջ 60 մարզիկր Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Մինչև 79 կգ քաշային կարգում պատվանդանի ամենաբարձր աստիճանին է բարձրացել վորոնեժցի մարզիկ Հովհաննես Աբգարյանը:

Այս տարի Աբգարյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Բրյանսկի մրցաշարում նա նաև հաղթել է Գայդարովին քառորդ եզրափակիչում։ Ազգային ֆորումի հաղթանակի շնորհիվ մարզիկը իրավունք է ստացել ներկայացնելու Ռուսաստանը նոյեմբերին Աստանայում կայանալիք Աշխարհի առաջնությունում:

Ավելի վաղ սամբիստը նվաճել է նաև աշխարհի գավաթի ոսկին Ղրղզստանում: Հովհաննեսը երեք մենամարտ է անցկացրել և բոլորում էլ հաջողության է հասել։

Հիմա եթերում