Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը՝ Մոսկվայում

16 Օգոստոսի 2025, 21:10

Մշակույթ

Օգոստոսի 13-ից նոյեմբերի 30-ը Մոսկվայի Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանում անցկացվում է «Այվազովսկի, Վերեշչագին, Նեստերով, Պոլենով. կոլեկցիոների ընտրություն» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներկայացնում է ստեղծագործություններ դիրիժոր, կոմպոզիտոր և բարերար Նիկոլայ Գոլովանովի անձնական հավաքածուից:

Հավաքածուն, որը ձևավորվել է Գոլովանովի ողջ կյանքի ընթացքում, ունի հարյուրավոր արվեստի գործեր։ Դրանում առանձնահատուկ տեղ են գրավում սրբապատկերները, ինչպես նաև ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գեղանկարչական աշխատանքները։