Հովհաննես Այվազյանը Մեծ թատրոնում կատարել է Օթելլոյի դերը

29 Մարտի 2026, 14:00

Մշակույթ

Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի պատմական բեմում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայի պրեմիերան՝ Հովհաննես Այվազյանի մասնակցությամբ։

Մոտ 40 տարվա դադարից հետո «Օթելլո» օպերան վերադարձել է Մեծ թատրոնի բեմ։ Նոր բեմադրության ռեժիսորն է Ջանկառլո դել Մոնակոն։ Նա և Վալերի Գերգիևը նախկինում արդեն բեմադրել էին «Ռիգոլետտո»-ն Մեծ թատրոնում և «Աիդա»-ն՝ Մարիինյան թատրոնում։

Պրեմիերայի ընթացքում Օթելլոյի գլխավոր պարտիան կատարել է օպերային տենոր Հովհաննես Այվազյանը։