Հովհաննես Բաչկովն ու Գուրգեն Հովհաննիսյանը WBA-ի վարկանիշային աղյուսակի թոփ-10-ում են

03 Օգոստոսի 2025, 20:00

Սպորտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (8-0) և Գուրգեն Հովհաննիսյանը (9-0) առաջին անգամ ընդգրկվել են համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։

Բաչկովը առաջին կիսամիջին քաշային կարգում բարձրացել է 8-րդ հորիզոնական: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը ամերիկացի Գարի Անտուան Ռասելն է: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Բաչկովը վստահ հաղթանակ է տարել Քսոլիսանի Նդոնգենիի նկատմամբ և նվաճել IBA International տիտղոսը, ինչպես նաև պաշտպանել WBA Continental գոտին:

Գերծանր քաշային կարգում Հովհաննիսյանը զբաղեցրել է 10-րդ տեղը: Այս կատեգորիայում չեմպիոնը Ալեքսանդր Ուսիկն է: Հատկանշական է, որ 12-րդ հորիզոնականում է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մուրադ Գասիևը:

Նշենք, որ հուլիսի 18-ին Գուրգենը տպավորիչ հաղթանակ է տարել Քրիս Թոմասի նկատմամբ և նվաճել իր առաջին տիտղոսը՝ WBA Continental-ը:

Հիմա եթերում