Հովհաննես Բաչկովը 5-0 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցչին
08 Դեկտեմբերի 2025, 18:30
Հովհաննես Բաչկովը (67 կգ) վստահորեն 5-0 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցչին և անցավ 2025 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Նույն քաշային կարգում Արմեն Մաշաքարյանը 1-4 հաշվով պարտվեց օլիմպիական չեմպիոն Ուզբեկստանի ներկայացուցչին: