Հովհաննես Բաչկովը հաղթել է անպարտելի Լուիս Արկոնին՝ պաշտպանելով WBA Continental-ի չեմպիոնական գոտին
04 Ապրիլի 2026, 16:45
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (9-0) տպավորիչ հաղթանակ է տարել նախկինում անպարտելի վենեսուելացի Լուիս Արկոնի (16-1-1) նկատմամբ՝ չորրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով ավարտելով մենամարտը։ Այսպիսով, Բաչկովը հաջողությամբ պաշտպանել է WBA Continental վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Սա Բաչկովի արդեն իններորդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, ընդ որում դրանցից 8-ն ավարտվել են ժամանակից շուտ՝ հաստատելով նրա կարգավիճակը որպես դիվիզիոնի ամենավտանգավոր նոկաուտիստներից մեկի։
Ավելի վաղ Բաչկովն ու Արկոնը հանդիպել էին սիրողական մակարդակում՝ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում, որտեղ Բաչկովը հաղթել էր մրցավարների որոշմամբ։ Մոտ տասը տարի անց կայացել է երկար սպասված ռևանշն՝ արդեն պրոֆեսիոնալ ռինգում, և կրկին հաղթել է Բաչկովը։