Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով և նվաճել WBA Continental չեմպիոնական գոտին

16 Մարտի 2025, 11:37

Սպորտ

Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ է տարել Դուբայում՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով վենեսուելացի Խոսե Ռիվաս Բաստարդոյին (10-1)։ Այսպիսով, Բաչկովը նվաճել է WBA Continental չեմպիոնական գոտին առաջին կիսամիջին քաշային կարգում։ Այս մասին գրում է sportaran․com-ը։

32-ամյա մարզիկի հարվածից հետո երկրորդ ռաունդում Բաստարդոն չի կարողացել բարձրանալ, և մրցավարը նոկաուտով գրանցել է Բաչկովի հաղթանակը:

2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի համար այս հաղթանակը 7-րդն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Բոչկովի 30-ամյա վենեսուելացի մրցակիցը մինչ այս պարտություն չի ունեցել։