Հովհաննես Ճրագյանը՝ աշխարհի առաջնության հաղթող

21 Նոյեմբերի 2024, 11:00

Սպորտ

Դոմոդեդովոյում անցկացվել է ունիվերսալ մենամարտերի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 10 երկրի մարզիկներ: Արմավիրից Հովհաննես Ճրագյանը դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ նրա թիմակից Մուշեղ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր։

«Մրցույթն անցել է ամենաբարձր մակարդակով, մրցակիցներն արժանի էին, հետաքրքիր էր պայքարել։ Առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը, գրավել եմ 2-րդ տեղը, հիմա կարողացա հաղթող դառնալ։ Այս հաղթանակը երկար սպասված էր: Իմ խնդիրն էր դուրս գալ և ամեն գնով հաղթել այդ մենամարտերը։ Քանի որ հաղթեցի Ռուսաստանի առաջնությունում, միանգամից դուրս եկա կիսաեզրափակիչ, այդ պատճառով միայն երկու մենամարտ ունեի ։

Եզրափակչում հանդիպեցի ռուս մարզիկի հետ և հաղթեցի երեսուն վայրկյանում: Այս մրցումներին իմ կողքին էր ընկերս՝ Մուշեղ Հարությունյանը, ով գրավեց 3-րդ տեղը: Միասին մարզվում ենք Գեորգի Տիտովի և Ռուդոլֆ Յավրումյանի գլխավորությամբ»,- ասել է ռուսական Արմավիրից աշխարհի նորընծա չեմպիոն Հովհաննես Ճրագյանը։