Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերվել է Մատենադարանին

04 Մարտի 2024, 10:06

Մշակույթ

Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության ընթացքում ներկայացվել են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

Օրվա խորհրդի ամբողջացումը նշանավորվել է ևս մեկ մեծարժեք մատյանի վերադարձով. բարերար Վահե Բադալյանը Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերել է Մատենադարանին։  Այս առիթով նվիրատուին շնորհվել է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալը, որը հանձնվել է բարերարի որդուն՝ Ռոման Բադալյանին:

Հիմա եթերում