Հովհաննես Հարությունյանն առաջիկայում կդառնա «Սոչի» ֆուտբոլային ակումբի խաղացող

09 Հունվարի 2024, 19:35

Հայեր | Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն առաջիկայում կդառնա «Սոչի» ֆուտբոլային ակումբի խաղացող: Այս մասին գրում է «Спорт-Экспресс»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա օրերին:

Հարությունյանը «Փյունիկ»-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Թիմի կազմում նա անցկացրել է 143 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 21 արդյունավետ փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 24-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 400 հազար եվրո։