Հովհաննես Մարտիրոսյանի պիեսի ընթերցանությունը՝ Եկատերինբուրգում

18 Նոյեմբերի 2024, 11:40

Մշակույթ

Եկատերինբուրգում գտնվող Դերասանի տանն անցկացվում են «Երիտասարդներ» մրցույթի հաղթողների պիեսների ընթերցումներ։ Այս մասին գրում է uralcult.ru-ն։

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հովհաննես Մարտիրոսյանի «Տղայի Աբխազիան» պիեսի ընթերցումը:

Պիեսը նվիրված է փողոցային կյանքին, որտեղ երիտասարդական խմբավորումները պայքարում են իրենց տարածքների համար՝ խախտելով օրենքներն ու խոստումները: Միակ բանը, որ նրանց համար նշանակություն ունի, «տղաներին» (խմբավորումների մասնակիցներին) տրված երդումներն են։

Մրցույթն անցկացվում է Եկատերինբուրգում 2018 թվականից, իսկ կազմակերպիչը Ռուսաստանի թատերական գործիչների միության Սվերդլովսկի տարածաշրջանային բաժանմունքն է:

Հիմա եթերում