Հովհաննես Ոսկանյանը Սանկտ Պետերբուրգում նվաճել է Open FC-ի չեմպիոնական գոտին

16 Մարտի 2025, 13:15

Սպորտ

Օմսկի MMA-ի մարտիկ Հովհաննես Ոսկանյանը (9-3) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Ասլանբեկ Կոձաևին (6-1) և դարձել Open FC-ի կիսամիջին քաշային կարգում չեմպիոն: Այս մասին գրում է sportaran.com-ը։

Մենամարտը տեղի է ունեցել մարտի15-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Open FC 51 մրցաշարում: Մենամարտն ավարտվել 30-ամյա հայի հաղթանակով՝ 48-47 հաշվով:

Ոսկանյանը Open FC-ում իր նորամուտը նշել է 2021 թվականի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր տարել չորս հաղթանակ։