Հովհաննես Թադևոսյան․ 20-րդ դարի կերպարվեստի նշանավոր վարպետներից մեկը

01 Մարտի 2024, 22:08

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 1-ին լրանում է Ուզբեկստանի հայտնի ժողովրդական նկարիչ Հովհաննես Թադևոսյանի ծննդյան 135-ամյակը:

Հովհաննես Թադևոսյանը 1908-1909 թվականներին սովորել է Թիֆլիսի Գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև յոթ տարի Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում ՝ Ա.Մ. Վասնեցովի մոտ։ 1914-ին ուսանողական պրակտիկայի արդյունքում ստեղծվել է «Տրապիզոն» ստեղծագործությունների շարքը։

Թադևոսյանին հետաքրքրում էին կերամիկական մեծ պաննոները, բայց հետագայում նկարիչը այլևս չի վերադարձել Ճենապակե նկարչությանը։

Գեղանկարիչը մշտական բնակության է տեղափոխվել Ուզբեկստան, որտեղ դարձել է «Սամարղանդի կոմունա» գեղարվեստի դպրոցի հիմնադիրներից մեկը:

1937 թվականին Թադևոսյանը դարձել Է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) Ուզբեկստանի տաղավարի գլխավոր նկարիչը, 1941-1948 թվականներին աշխատել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված մի շարք նկարների վրա։ Նա նաև մասնակցել է Տաշքենդի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճների նկարազարդմանը։

Թադևոսյանի ստեղծագործությունը նշանակալի դեր է խաղացել ինչպես Ուզբեկստանի, այնպես էլ ԽՍՀՄ կերպարվեստի ձևավորման գործում: Նրա անկրկնելի ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, Ուզբեկստանի արվեստի պետական թանգարանում և մասնավոր հավաքածուներում:

Նկարիչը մահացել է 1974 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում։