Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ՝ Կրասնոդարում

28 Փետրվարի 2024, 19:00

Մշակույթ

Կրասնոդարի Հովհաննես Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ:

Միջոցառումը բացել է «Կիլիկիա» երգչախումբը՝ Ռիտա Հարոյանի ղեկավարությամբ: Կոնցերտմայստեր՝ Նոննա Արշակյան:

Համերգի ժամանակ ցուցադրվել է «KubanArm» մեդիախմբի պատրաստած կարճամետրաժ ֆիլմը՝ նվիրված մեծ գրողի կյանքին և ստեղծագործությանը:

Կենտրոնի սաները ընթերցել են Թումանյանի հայտնի ստեղծագործությունները: Վառ ելույթներով աչքի են ընկել «Զարթոնք» թմբկահարների խումբը, «Անուշ» ազգագրական պարի համույթը, «Ջիվանի» համույթի մեներգչուհի Մարիամ Մկրտչյանը և այլք: