Հովհաննես Թումանյանին նվիրված հեքիաթների փառատոն՝ Մոսկվայում

01 Փետրվարի 2025, 14:10

Մշակույթ

Փետրվարի 8-ից մարտի 1-ը Ռուսաստանում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնում կանցկացվի հեքիաթների առաջին փառատոնը՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։

Փառատոնի ընթացքում կկազմակերպվի աշխատաժողով կրթական ոլորտում աշխատող մասնագետների համար։

Բանասիրական գիտությունների թեկնածու Աիդա Մարանջյանը կվերլուծի «Շունն ու կատու» հեքիաթը: Սպասվում են նաև դասախոսություններ, ստեղծագործական աշխատանք երեխաների հետ, վարպետության դասեր և այլն։

Իսկ մարտին կանցկացվի «Բարեկենդան» ինտերակտիվ տոնը, որը կուղեկցվի ժողովրդական խաղերով, երգով և հյուրասիրությունով: