Հովհաննիսյանը Սպերցյանին համարում է ՌՊԼ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

05 Հունվարի 2024, 17:00

Սպորտ

Օրենբուրգի կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը ասել է, թե ում է համարում 2023 թվականի Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստները։

«Էդուարդ Սպերցյանն այս տարի լավ տեսք ուներ։ Կնշեմ նաև մեր Լուկաս Վերային»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն։

Այս մրցաշրջանում 23-ամյա հայ և ռուս ֆուտբոլիստ, Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 18 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։