Հովնան Սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
31 Հունվարի 2026, 18:20
Հովնան Սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: ՔԿ էին կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան։ Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալները քննչական կոմիտե են կանչվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի «գործով»։
Նաթան, Վահան և Հայկազուն սրբազանները նույնպես ժամանել են ՔԿ։ Ամենայն հավանականությամբ, նրանց նույնպես կարգելվի բացակայել երկրից։