Հովսեփ Ասլանյանը՝ Թայլանդի բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
14 Հունիսի 2024, 11:30
Նովոսիբիրսկցի մարտիկ Հովսեփ Ասլանյանն առաջին անգամ դարձել Է մայիսի 30-ից հունիսի 9-ը Հունաստանում կայացած Մուայ Թայի աշխարհի առաջնության հաղթող: Առաջնությունը հավաքել է 560 մարզիկ 93 երկրից:
Հովսեփը 5-րդ անգամ վիճարկել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը մինչև 51 կգ քաշային կարգում։ Նա 3 անգամ դարձել է արծաթե մեդալակիր, մեկ անգամ՝ բրոնզե։
Հովսեփ Ասլանյանը դուրս է եկել եզրափակիչ՝ առավելության հասնելով Թաիլանդի Չալոնգ Չայ Մինդիի նկատմամբ և նվաճել իր առաջին ոսկե մեդալը աշխարհի առաջնություններում: