«Հպարտ եմ իմ հայկական դիմագծերով». Փեգի Գարաբեկյանը Հայաստանը կներկայացնի Miss United Nations մրցույթում

16 Հուլիսի 2023, 09:25

Հայեր

Ամերիկահայ մոդել Փեգի Գարաբեկյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Միացյալ ազգեր 2023» (Miss United Nations) մրցույթում:

Ամերիկացի գեղեցկուհու առաջին լուրջ նվաճման մասին հայտնի է դարձել 2015 թվականին, երբ աղջիկը Հայաստանը ներկայացնում էր «Miss Asia USA» մրցույթում՝ արժանանալով Miss Congeniality կոչմանը: Տարիներ անց հայուհին վերադարձել է մրցութային հարթակ, այս անգամ՝ «Միսս Միացյալ ազգեր» մրցույթին, որտեղ 28-ամյա գեղեցկուհին կրկին ներկայացնելու է Հայաստանը:

«Մրցույթի կազմակերպիչները դիմել են ինձ 2021 թվականին՝ Հնդկաստանում մրցույթին մասնակցելու առաջարկով, սակայն այն ժամանակ դեռ տարածված էր կորոնավիրուսը, և Հնդկաստանը անվտանգության նկատառումներից ելնելով արգելեց մուտքը երկիր։ Նրանք նաև կապվել են ինձ հետ 2022 թվականին և առաջարկել մասնակցել մրցույթին, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին Ֆլորիդայում», — պատմել է աղջիկը NEWS.am STYLE-ին:

Փեգին ծնվել է Իրանում 1994 թվականին, բայց մեծացել է Հնդկաստանում։ «Ես հպարտ եմ իմ հայկական ծագմամբ և հավատարիմ եմ իմ քրիստոնեական հայացքներին, սկզբունքներին, բարոյականությանը և ապրելակերպին։ Հպարտ եմ իմ հայկական դիմագծերով, և դա ինձ տալիս է բացառիկ ինքնավստահություն, ինչը դրսևորվում է մրցումներին մասնակցելու ժամանակ», — ասել է նա։

Նշենք, որ «Միսս Միացյալ ազգեր» գեղեցկության մրցույթը կանցկացվի Հնդկաստանում սեպտեմբերի 25-30-ը:

Հիմա եթերում