ՀՊԹ-ում կբացվի «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագրով ցուցադրությունը

29 Մայիսի 2023, 19:00

Հայեր

Մայիսի 30-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում՝ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագրով։

Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։          

Հնագետ, արվեստագետ, պ․գ․թ․ Հակոբ Սիմոնյանի գլխավորած արշավախմբի կողմից Վերին Նավերի պեղումներից հայտնաբերվել են հոգևոր և աշխարհիկ իշխանության բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ թանկարժեք մետաղներից և քարերից պերճանքի առարկաներ, իշխանության խորհրդանիշներ՝ զենքեր, կնիք, ձիասանձեր, դիմաքանդակներով մեդալիոններ և այլն:

Հայաստանի պատմության թանգարանի հաղորդմամբ, շուրջ մեկ և կես հազարամյակ (Ք.ա. 23-7 դդ.) գործած Վերին Նավերի դամբարանադաշտում այսօր պահպանվել է շուրջ 500 դամբարան, որոնք ձևավորում են Հին Արևելքի ամենաընդարձակ դամբարանադաշտերից մեկը: