Հրաչ Անդրեսյան. հրամանատար, որ ոչինչ չխնայեց հայրենիքի համար
29 Հունվարի 2024, 22:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հրաչ Հմայակի Անդրեսյանը վառ հետք է թողել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման պատմության մեջ։
Գեներալ-լեյտենանտը ծնվել է 1932 թվականի հունվարի 29-ին Կրասնոդարում։ Հայոց ցեղասպանության տարիներին նրա ընտանիքը փախել է Արևմտյան Հայաստանից և ապաստան գտել Ռուսաստանի կոլորիտային քաղաքներից մեկում։ Անդրեսյանն, ի դեպ, ոսկե մեդալով ավարտել է Սուվորովի անվան ռազմամարզական վարժարանը և իր ճակատագիրն ընդմիշտ կապել զինվորական մասնագիտության հետ։
36 տարեկանում Հրաչ Անդրեսյանն արդեն ղեկավարել է գունդ, 41 տարեկանում՝ դիվիզիա, իսկ 46 տարեկանում՝ բանակ, 49 տարեկանում դարձել է Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի զորքերի շտաբի պետ և հրամանատարի առաջին տեղակալ։
Գեներալ-լեյտենանտը 52 տարեկանում նշանակվել է Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ:
Պակաս տպավորիչ չեն նաև Հրաչ Հմայակի կոչումները. 20 տարեկանում ՝ լեյտենանտ, իսկ 47 տարեկանում ՝ արդեն գեներալ-լեյտենանտ: Համաձայնեք, դա հազվադեպ է լինում։ Սակայն Անդրեսյանի մոտ ստացվեց, ընդ որում՝ արժանիորեն։
ԽՍՀՄ փլուզման շրջանում Հրաչ Անդրեսյանն, առանց մի վայրկյան մտածելու, 1992 թվականի ապրիլին սրտի կանչով եկավ Հայաստան՝ պաշտպանելու իր հայրենիքը թշնամու ագրեսիայից: Հենց այդ ժամանակ էլ նրան նշանակեցին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, որտեղ նա ակտիվ մասնակցություն ունեցավ Հայաստանի և Արցախի պաշտպանության կարևորագույն գործողությունների մշակմանը։
Դեռևս 2001 թվականին ՀՀ ԶՈւ հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության նախկին պետ, պաշտոնաթող գնդապետ Ի. Գ. Ղուկասովը հրաշալի գիրք է գրել Հրաչ Անդրեսյանի մասին: Հետագայում գիրքը հրատարակվել է նաև հայերենով։
Գեներալ-լեյտենանտը մահացել է 1999 թվականի նոյեմբերի 9-ին։