Հրաչ Շամյանը՝ «Տրիումֆ» ամենամյա մրցանակաբաշխության ոսկե մեդալակիր

06 Դեկտեմբերի 2024, 23:55

Հայեր

Կրասնոդարում պարգևատրել են «Տրիումֆ» ամենամյա մրցույթի հաղթողներին՝ 2024 թվականի լավագույն մասնագետներին գործունեության տարբեր ոլորտներում, բիզնեսի և հասարակական կյանքի առաջնորդներին։

Մրցույթի շրջանակներում ռեստորատոր Հրաչ Շամյանն արժանացել է ոսկե մեդալի։
Նա Կրասնոդարում և Սոչիում ռեստորանային մի շարք կոնցեպտների հեղինակ է։ Նա իր առաջին ընտանեկան ռեստորանը՝ «Հարավային խոհանոցի հայրենիք»-ը բացել է 9 տարի առաջ։ Մեկ տարի անց փորձել է իրականացնել բուրգեր-բար նախագիծը, որտեղ քաղաքացիները կարող էին նախաճաշել։ Երկու նախագծերն էլ հաջողվել են իրականություն դարձնել:

Նշվում է, որ ժյուրին արծաթե մեդալ է շնորհել «ԱՍՄ» ընկերության գլխավոր խորհրդատու Միխայիլ Մուսայելյանին։ Նա հանդիսանում է հյուրանոցային և առողջարանային բիզնեսի զարգացման ծրագրի համադրող՝ համապատասխան օրենսդրության և կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ։

«Տաղանդավոր ֆերմերներ» անվանակարգում բրոնզե մեդալակիր է դարձել «Յունոնա Ինվեստ ՍՊԸ»-ի արտադրության ղեկավար Արտյոմ Խաչատրյանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Կրասնոդարի ակադեմիական դրամատիկական թատրոնում։