Հրաչյա Պողոսյանի անունը ներառվել է Սանկտ Պետերբուրգի «Ոսկե գրքում»
11 Ապրիլի 2025, 10:27
Բարերար Հրաչյա Պողոսյանի անունը ներառվել է Սանկտ Պետերբուրգի «Ոսկե գրքում»։
25 տարվա ընթացքում Հրաչյա Միսակի Պողոսյանն իրականացրել է շուրջ հինգ հարյուր նախագիծ, որոնց մեծ մասը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին և հերոսներին: Նրա նախաձեռնությամբ և անձնական միջոցներով օգնություն է ցուցաբերվել պաշարված Լենինգրադի վետերաններին և բնակիչներին, տեղադրվել են հուշարձաններ ու կիսանդրիներ, վերականգնվել են զինվորական գերեզմաններ, հրատարակվել են տասնյակ գրքեր և նկարահանվել վավերագրական ֆիլմեր։ 2022 թվականին բարերարի ֆինանսական աջակցությամբ հրատարակվել է «Блокадная педагогика» գիրքը:
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի «Ոսկե գիրք» նախագիծն այս տարի դառնում է 30 տարեկան: Պարբերականի գլխավոր խնդիրն է իմաստավորել արժանի մարդկանց դերը պատմության մեջ և պահպանել նրանց մասին հիշողությունը։