Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամը Սանկտ Պետերբուրգում բացել է «Հիշողության պահպանումը» թանգարանը
07 Նոյեմբերի 2023, 09:30
Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամը Սանկտ Պետերբուրգում բացել է իր սեփական թանգարանը՝ «Հիշողության պահպանումը»։
Ցուցահանդեսին ներկայացված են եղել հուշարձանների, կիսանդրիների, խորաքանդակների պատճեններ, որոնք պատմում են տարբեր դարաշրջանների համաշխարհային պատմության իրադարձությունների և հերոսների մասին՝ մ.թ.ա. 4-րդ դարից մինչև մեր օրերի իրադարձությունները:
Թանգարանի բացումը տեղի է ունեցել Ազգային միասնության օրը:
Հրաչյա Պողոսյանն իր բարեգործական գործունեությունն սկսել է 1990-ականների վերջից։ Նրա նախաձեռնությամբ և անձնական միջոցներով տեղադրվել, վերականգնվել են ավելի քան 400 մշակութային, հոգևոր և պատմական նշանակության օբյեկտներ։ Հրատարակվել են տարբեր թեմաներով տասնյակ գրքեր և նկարահանվել վավերագրական բազմաթիվ ֆիլմեր։