Հրաչյա Պողոսյանը՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
20 Նոյեմբերի 2024, 20:04
63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունում 60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթել է Կորեայի մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
Իսկ Էլեն Բաբաջանյանը հաղթել է Մոնղոլիայի մրցակցին՝ նվաճելով արծաթե մեդալ: