Հրադադարի ռեժիմի խախտում` Մարտակերտի շրջանում

03 Հունիսի 2023, 23:05

Հայեր

Հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում

Տուժածներ չկան։ Ռուսական ռազմակայանի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվական բյուրոն:

Խաղաղապահների ավտոտրանսպորտով Ստեփանակերտ է տեղափոխվել ավելի քան 242 տոննա մարդասիրական օգնություն։