Հրաձիգ Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
29 Օգոստոսի 2024, 11:00
Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկել է հրաձգության վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել մեծահասակները։ 10 մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Գոհար Հարությունյանը։
Հայ մարզուհին կիսաեզրափակչում 6:2, իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդ տեղն է գրավել, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով՝ 7-րդը։
Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։