Հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

04 Սեպտեմբերի 2024, 13:30

Սպորտ

Չեխիայի Պլզեն քաղաքում ավարտվել է հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։  

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ներկայացրել է մրցումային վերջին օրվա արդյունքները։

Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճել է ոսկե մեդալ։

Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան եռյակը 50մ խառը վազք մրցաձևի  երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։

50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում  Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։