Հրաձիգ Նարե Գաբրիելյանն ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր է

09 Օգոստոսի 2023, 19:41

Սպորտ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը դարձել է ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր:

Մինսկի սպորտահրաձգային մարզահամալիրում ընթացող 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում դուրս գալով եզրափակիչ՝ Նարե Գաբրիելյանը նվաճել է ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականն ԱՊՀ խաղերում մինչ այս նվաճել էր մեկ ոսկե, մեկ բրոնզե մեդալ: