Հրաժարվել ենք Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից․ փաստաբան

09 Դեկտեմբերի 2025, 13:30

Քաղաքականություն

Նկատի ունենալով, որ եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է, այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Մյուս դատական նիստը լինելու է հինգշաբթի` ժամը 14:00», – հավելել է նա։

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին փաստաբանը միջնորդել էր, որպեսզի փոխվի Սրբազանի խափանման միջոցը, քանի որ նա պետք է մասնակցեր Եպիսկոպոսաց ժողովին։

Դատավոր Ֆարոխոյանը միջնորդության  քննությունը հետաձգել էր, այն պետք է կայանար այսօր։