Հրամայական է, որ Լաչինի և Աղդամի ճանապարհները անհապաղ վերաբացվեն. Սամանթա Փաուեր

11 Սեպտեմբերի 2023, 16:13

Քաղաքականություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել անհապաղ բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատանում է: Որպեսզի փրկարարական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, հրամայական է, որ անմիջապես բացվեն Լաչինի և Աղդամի ճանապարհները»,- գրել է Փաուերը։