Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթն ազատ է արձակվել «լավ վարքի համար»
16 Նոյեմբերի 2023, 10:55
2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է bbc.com-ը:
Սամասթը սպանության պահին 17 տարեկան էր։ Նա ձերբակալվել է Սամսունգի ավտոկայանում 2007 թվականի հունվարի 20-ին՝ կատարված հանցագործության հաջորդ օրը։
Հրանտ Դինքը հայ լրագրող, սյունակագիր, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր, Թուրքիայում հայերի առաջնորդներից մեկը։ Սպանվել Է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ Սպանությունից հետո Թուրքիայում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսով։
Սպանության հետաքննության ժամանակ պարզվել է, որ ոստիկանությունը տեղյակ է եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին, սակայն միջոցներ չեն ձեռնարկել այն կանխելու համար: