Հրանտ-Լեոն Ռանոսը Դուբայում ամուսնության առաջարկություն է արել երգչուհի Էլեն Բադալյանին

30 Դեկտեմբերի 2025, 12:00

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Դուբայում համատեղ հանգստի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել հայ երգչուհի Էլեն Բադալյանին: Այս մասին Էլենը գրել է ինստագրամյան էջում։

Ֆուտբոլիստն իր ընտրյալին մատանի է նվիրել և ամուսնության առաջարկ արել, ինչին երգչուհին դրական է պատասխանել:

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ Էլեն Բադալյանը «Ну-ка, все вместе!» շոուի 6-րդ եթերաշրջանի հաղթողն է։