Հրանտ-Լեոն Ռանոսը գոլ է խփել «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում

02 Ապրիլի 2024, 18:58

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 2-րդ թիմի կազմում:

«Վելբերտի» դեմ 27-րդ տուրի արտագնա խաղի 38-րդ րոպեին 20-ամյա ֆուտբոլիստը գրավել է մրցակցի դարպասը և հավասարեցրել հաշիվը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:

Հրանտ-Լեոնը մինչև 2022 թվական հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովեր 96-ի», Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» պատանեկան թիմերում։ 2022-23 թվականների մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։