Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել Մյունխենգլադբախի Բորուսիայի երկրորդ թիմի կազմում
01 Հոկտեմբերի 2023, 21:00
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում։ Վերջինս գերմանական 4-րդ ուժեղագույն լիգայի՝ Ռեգիոնալիգայի 9-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս մրցել է «Վայդենբրուկի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ է տարել։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն առաջին իսկ րոպեին բացել է հանդիպման հաշիվը։
Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Արևմտյան Ռեգիոնալիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Առաջատարը «Ֆորտունա Քյոլնն» է՝ 20 միավորով։