Հրանտ-Լեոն Ռանոսը ներառվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի տրանսֆերային ցուցակում

01 Նոյեմբերի 2025, 13:30

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ներառվել է այն խաղացողների ցուցակում, որոնց հնարավոր հեռացումը քննարկում է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն՝ ըստ BILD-ի:

22-ամյա հարձակվողը ընթացիկ Բունդեսլիգայի մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման և խփել է մեկ գոլ։ Սակայն վերջին երեք խաղերում՝ ներառյալ գավաթային հանդիպումը, Ռանոսը չի ընդգրկվել հիմնական կազմի հայտացուցակում։ Փոխարենը նա մեկ հանդիպում անցկացրել է ակումբի երիտասարդական թիմի կազմում։

Սեզոնի սկզբում, երբ հարձակման գծում բազմաթիվ վնասվածքներ կային, Ռանոսը դիտարկվում էր որպես ձախ վինգերի տարբերակ և պարբերաբար խաղաժամանակ էր ստանում։ Սակայն նոր գլխավոր մարզիչ Օյգեն Պոլանսկու նշանակությունից և թիմի taktikakan սխեմայի՝ 5-3-2-ի անցումից հետո, հայ հարձակվողի համար տեղ չգտնվեց մեկնարկային կազմում։

Սպասվում է, որ Ռանոսի իրավիճակը կդառնա ձմեռային տրանսֆերային պատուհանի քննարկման թեմաներից մեկը․ ֆուտբոլիստը կարող է դիտարկել կարիերան շարունակելու տարբերակներ՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով, ներառյալ վարձակալությունը։