Հրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքով քրվարույթ է հարուցվել ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով
25 Հոկտեմբերի 2025, 11:43
Հրանտ Մարգարյանի որդու` Մխիթար Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։
«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- NEWS.am–ին հայտնել են քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մարգարյանի որդուն հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխել Փափազյան փողոցից։ Նա ինքնասպանության փորձ էր կատարել։ Այսօր առավոտյան նա հիվանդանոցում մահացել է։