Հրանտ Ղահրամանյանի մասնակցությամբ կկայանա «Փակ սենյակում» ներկայացման պրեմիերան

10 Սեպտեմբերի 2024, 01:00

Մշակույթ

Մոսկվայի դրամատիկական թատրոնի Մեծ բեմում նոր թատերաշրջանի առաջին պրեմիերան կկայանա Ալեքսանդր Կալյագինի ղեկավարությամբ: «Փակ սենյակում» ներկայացումը բեմադրվել է Տատյանա Զագդայի պիեսի հիման վրա։

Նախագծում ներգրավված արտիստների թվում է հայ դերասան Հրանտ Ղահրամանյանը։ Ներկայացման պրեմիերան սպասվում է նոյեմբերին։