Հրապարակվել է «Արտեկ. Մեծ ճանապարհորդություն. 1812» ֆիլմի թրեյլերը
03 Հունվարի 2025, 14:28
Հրապարակվել է «Արտեկ. Մեծ ճանապարհորդություն. 1812» ֆիլմի թրեյլերը։
Ֆիլմը նվիրված է հայտնի մանկական ճամբարի 100-ամյակին։ Նախատեսվում է, որ ֆիլմը էկրաններ կբարձրանա 2025 թվականի հունիսին։ Նկարահանումների մեծ մասը տեղի է ունեցել անմիջապես «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի տարածքում։ Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել արտեկցիներն՝ ավելի քան 3000 երեխա ամբողջ երկրից, որոնք եկել են ճամբար։
Ֆիլմի պրոդյուսերներն են Արմեն Անանիկյանը և Միխայիլ Գալուստյանը, ռեժիսորները՝ Կարեն Զախարովը և Արմեն Անանիկյանը։ Սցենարի հեղինակն է Արմեն Անանիկյանը։ Ֆիլմում նկարահանվել է նաև Միխայիլ Գալուստյանը։