Հրապարակվել է Բորիս Խանչալյանի և Թինա Կանդելակիի կատակերգության գլխավոր թրեյլերը

12 Փետրվարի 2025, 16:03

Մշակույթ

Հրապարակվել է պրոդյուսերներ Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի նոր կատակերգության թրեյլերը:

Ֆիլմի ռեժիսորը Իլյա Ուչիտելն է։ Ֆիլմում նկարահանվել են Վլադիմիր Վդովիչենկովը, Եվգենի Ցիգանովը, Ստաս Ստարովոյտովը, Նադեժդա Միխալկովան և այլք։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 3-ին։

Ֆիլմը պատմում է երիտասարդ տղայի՝ Մաքսի մասին։ Ամուսնալուծության ժամանակ Մաքսի ծնողները նրան ուղարկում են գյուղ՝ պատերազմի վետերան պապիկի մոտ։ Խիստ պապիկը տղայի համար դառնում է իսկական ընկեր ու ուսուցիչ, ինչպես նաև նրա բազմաթիվ հնարքների ականատեսն ու մասնակիցը։ Գյուղում Մաքսը պապիկից կյանքի կարևոր դասեր է ստանում և հանդիպում իր առաջին սիրուն։