Հրապարակվել է Էդուարդ Իլոյանի «Չեբուրաշկա 2» ֆիլմի շարունակության առաջին թրեյլերը
28 Մարտի 2025, 14:48

Մարտի 25-ին «Սոյուզմուլտֆիլմ»-ը հրապարակել է հայազգի պրոդյուսեր Էդուարդ Իլոյանի «Չեբուրաշկա 2» ընտանեկան ֆիլմի առաջին թրեյլերը։ Այն ռուսական կինովարձույթի պատմության ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմի՝ «Չեբուրաշկա»-ի շարունակությունն է։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ամանորյա տոներին՝ 2026 թվականի հունվարի 1-ին։
Չեբուրաշկայի մասին առաջին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 1-ին: Առաջին 9 օրվա ընթացքում այն դարձել է ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը՝ առաջ անցնելով Կլիմ Շիպենկոյի «Ստրուկ» կատակերգությունից (2019) և Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ի առաջին մասից (2009):