Հրապարակվել է Էդուարդ Իլոյանի «Բարևներ ամուսնուդ» ֆիլմի թիզերը

04 Ապրիլի 2025, 18:05

Մշակույթ

Հրապարակվել է «Բարևներ ամուսնուդ» դրամատիկ ֆիլմի թիզերը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերներն են Էդուարդ Իլոյանը, Դենիս Ժալինսկին և Վիտալի Շլյապոն։ Ռեժիսորն Անտոն Մասլովն է։ Ֆիլմում նկարահանվել են Յուլիա Պերեսիլդը, Վլադիմիր Վդովիչենկովը, Եկատերինա Վորոնինան և այլք։

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 18-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իսկ մելոդրաման կմասնակցի «Ռուսական պրեմիերաներ» ծրագրին։

Ֆիլմը վարձույթում կլինի մայիսի 1-ին: