Հրապարակվել են Կրասնոդարի Սուրբ Մարիամ Աստվածածին նոր տաճարի կառուցման կադրերը
23 Ապրիլի 2025, 11:10
Կրասնոդարում շարունակվում է Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր տաճարի շինարարությունը։ Հայկական եկեղեցու շինարարությունն ընթանում է խիստ ժամանակացույցով, և ակնկալվում է, որ այն կավարտվի 2026 թվականի կեսերին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միությունը։
Տաճարը շատ առումներով եզակի կլինի Ռուսաստանի հարավի համար. խաչով եկեղեցու բարձրությունը 45 մ է, տարողությունը՝ ավելի քան 300 մարդ, շինության մակերեսը՝ 808 քմ, շենքի ընդհանուր մակերեսը՝ 1350,8 քմ։
Շինարարական աշխատանքների իրականացումն ապահովվում է Մայր Տաճարի կառուցմանն աջակցող բարեգործական հիմնադրամի միջոցներով: