Հրապարակվել են Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Եկատերինա Մեծ» ֆիլմի թիզեր-թրեյլերը
05 Փետրվարի 2025, 17:00

Հրապարակվել են պրոդյուսերներ Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Եկատերինա Մեծ» մասշտաբային ֆիլմի թիզեր-պաստառը և թրեյլերը:
Ֆիլմը ստեղծվել է «Русь» պատմական նախագծերի շարքի շրջանակներում։ Այդ նախագծերն այն իրադարձությունների և անձնավորությունների մասին է, որոնք կանգնած են ժամանակակից Ռուսաստանի ակունքներում: «Եկատերինա Մեծ» ֆիլմը կդառնա «Պետրոս I. վերջին ցարը և առաջին կայսրը» և «Կայսրուհիները» ֆիլմերի շարունակությունը:
Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում կկայանա փետրվարի 20-ին: