Հրապարակվել են վթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները

12 Ապրիլի 2024, 23:03

Քաղաքականություն

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները։ Նրանք են` Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և 20 վիրավոր:

Հիմա եթերում