Հրաշամանուկ Եվա Գրիգորյանը ելույթ կունենա «Ռոսիա» հեռուստաալիքի «Զարմանալի մարդիկ» շոուում

29 Մարտի 2024, 21:45

Մշակույթ

Այսօր «Ռոսիա 1» հեռուստաալիքով տեղի կունենա «Զարմանալի մարդիկ» շոուի յոթերորդ եթերաշրջանի երրորդ թողարկումը։ Նոր սեզոնին հրավիրված են արտասովոր ունակություններ ունեցող մասնակիցներ ամբողջ աշխարհից։ Յուրաքանչյուր դրվագում նրանցից ութը փորձում են զարմացնել բոլորին, բայց միայն մեկը կհաղթի: Եզրափակչի մասնակիցները որոշվում են տաղավարում հանդիսատեսի կողմից քվեարկության միջոցով:

Այսօր, ութ նոր մասնակիցները կցուցադրեն իրենց անհավանական տաղանդները, այդ թվում՝ Ռամենսկի շրջանի պատանի հրաշամանուկը՝ Եվա Գրիգորյանը։

Եվա Գրիգորյանը մենթալ թվաբանության Ռուսաստանի չեմպիոն է (1-ին տեղ լսողական մրցումներում), 3-րդ տեղ տեսողական մրցումներում և 3-րդ տեղ ֆլեշ մրցումներում: Միջազգային մրցույթների դափնեկիր (դաշնամուր):