Հրայր Ալիխանյանը՝ Ստեփան Սարգսյանի մրցաշարի արծաթե մեդալակիր

17 Հունիսի 2023, 01:00

Սպորտ

Հայաստանը ևս մեկ մեդալ է նվաճել Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունում:

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով Մոլդովայի ներկայացուցչին:

Այսպիսով, մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: