Հրդեհի հետևանքով պահեստազորային զինծառայող է մահացել․ ՊՆ

06 Փետրվարի 2024, 21:50

Քաղաքականություն

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան: