ՀՌՕ-ի զինծառայողները Հայաստանում հակաահաբեկչական վարժանք են իրականացրել

13 Մայիսի 2023, 13:05

Քաղաքականություն

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) միավորման զինծառայողները Հայաստանում մասնակցել են ահաբեկչությանը դիմակայելու պլանային վարժանքին Գյումրիի կայազորի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

«Վարժանքի ընթացքում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը զավթել է անցակետը կայազորի զինվորական քաղաքներից մեկում, որտեղ հակաահաբեկիչների խումբ է տեղակայվել։ Զրահամեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները շրջապատել եւ ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը, իրականացվել է նաեւ ավտոտեխնիկայի եւ անցակետի տարածքի ստուգում, փնտրվել են պայթուցիկ սարքեր։ Վարժանքն իրականացվել է մարտականին առավելագույն չափով մոտեցված պայմաններում։ Դրա համար օգտագործվել են նմանակման տարբեր միջոցներ, այդ թվում փուչ զինամթերքներ, պայթուցիկ փաթեթներ, ինչպես նաեւ լուսաաղմկային նռնակներ»,- նշվել է հաղորդագրությունում։