Հռոմի կանոնադրության վավերացման միջոցով Ադրբեջանի վրա ազդել չի ստացվի. Ալեքսանդր Տոլմաչով
03 Հոկտեմբերի 2023, 21:30
Մոսկվայի իրավաբանների միության փոխնախագահ Ալեքսանդր Տոլմաչովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը իրավական տեսանկյունից վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը:
Իրավաբանի խոսքով ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Հռոմի ստատուտի ճանաչումը միջազգային քրեական դատարանի բոլոր որոշումների վերաբերյալ որևէ առնչություն չունի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օգուտի կամ վնասի հետ:
«Սրանով ինչ-որ մեկին պարտադրել հնարավոր չէ։ Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանը ցանկանում է այդ կերպ ազդել Ադրբեջանի վրա, չի ստացվի, քանի որ մինչև օրս հստակ նշված չէ, որ Ադրբեջանի նախագահը կամ նրա որոշ պաշտոնյաներ, ներգրավված են մարդկանց մահվան կամ զանգվածային մահվան մեջ, այսինքն՝ դա ապացուցելի չէ դեռևս ոչ մեկի կողմից և ոչ մի կերպ։ Սա քաղաքական առևտուր է, ես այդպես կասեի։ Սա վատ խաղով լավ ական պատրաստելու փորձ է: Այդ հարցը բացարձակապես այդպես չի լուծվում, այլ քաղաքական ձևով է լուծվում», — ասել է Տոլմաչովը։
Իրավաբանը նշել է, որ իրավաբանորեն, Հայաստանը ոչինչ չի շահում այդ կանոնադրության ընդունումից։
«Հայաստանը ոչինչ չի շահի, կշահեն միայն այն իրավաբանները, փաստաբանները, որոնց գումար կվճարեն, որպեսզի այդ թղթերն այնտեղ լոբբինգ անեն։ Ահա և վե՛րջ, ես զգում եմ, որ սա լոբբիստական նման պատմություն է, այլ ոչ թե իրավունքի համար օգտակար մի բան», — եզրափակել է փորձագետը։